Հանրագիտարան

Երաժշտագիտական գրադարան

Երաժշտագիտական գրադարանը հիմնադրվել է 1965 թվականին, ունի ավելի քան 220.000 երաժշտական գրականություն, նոտաներ, այլ կրիչներ, CD-ներ, DVD-ներ և այլն։

Այս գրադարանում են պահվում նաև հայազգի և օտարազգի երաժշտագետների, կոմպոզիտորների արխիվային զանազան նյութեր։ 45 տարվա պատմություն ունեցող գրադարանը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ ԱՊՀ-ում: Պարբերաբար ձեռք բերված գրականության, ինչպես նաև՝ նվիրատվությունների շնորհիվ գրադարանն այսօր ունի բավական հարուստ ֆոնդ: Այստեղ պահպանվում է  250 000 միավոր երաժշտական գրականությունը, նոտագիր նյութերը, ամսագրերն ու էլեկտրոնային ռեսուրսներն, ինչպես նաև՝ հայ և օտարերկրյա կոմպոզիտորների ձեռագրեր: 

Այսօր գրադարանն ունի մոտ 5900 ընթերցող, ովքեր ցանկության դեպքում խմբային կամ անհատական եղանակով ձայնադարանում կարող են ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտությունը՝ ձայնապնակների, խտասկավառակների /CD/ և թվային սկավառակների /DVD/ միջոցով: Իսկ ընդհանուր ընթերցասրահում, բացի երաժշտական գրականությունից, կա նաև արվեստի հարուստ գրականություն`   ճարտարապետություն, նկարչություն, քանդակագործություն, կինո, թատրոն և այլն: 
 
Հասցե՝ Տիգրան Մեծի պող. 53 
Հեռ.`   57 65 24, 57 65 34 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: