Առողջապահություն

Սննդային թունավորումներն աղտոտված մթերքի արդյունք են

Սննդային թունավորումներն առաջանում են սննդի հետ աղիների մեջ թունավոր նյութերի կամ մանրէների թափանցմամբ: Հաճախ սննդային թունավորումների հանգեցնում են ստաֆիլակոկն ու աղիքային ցուպիկը:

 

Կերակուրների ոչ ճիշտ մշակման և պատրաստման դեպքում այդ մանրէները չեն ոչնչանում: Պայմանավորված մանրէների քանակությամբ, այսինքն, աղտոտվածության աստիճանով, իրավիճակը կարող է նույնիսկ վատանալ: Հանրաճանաչ մթերքների մեծ մասը ոչ պատշաճ մշակման դեպքում կարող է հրահրել թունավորումներ, թռչնի կամ կենդանիների հում միսը, հում ձուն, թունավոր և անհայտ սնկերը, հում կաթը, մրգերի կամ բանջարեղենի մեջ պարունակվող պեստիցիդները և, նույնիսկ, չեռացրած ջուրը:

 

Հաճախ թունավորման ախտանիշներն այնքան թույլ են, որ մենք ուշադրություն չենք դարձնում դրանց վրա: Ախտանիշները կարող են դրսևորվել ինչպես մեկ ժամվա ընթացքում, այնպես էլ 12-48 ժամ անց, անորակ սննդի ընդունումից հետո: Սովորաբար վերականգնումը լինում է մի քանի օրից, սակայն որոշ դեպքերում կարող է ձգձգվել մինչև 1 շաբաթ:

 

Թունավորման դեպքում հնարավոր է սրտխառնոց, որովայնում ցավեր և սպազմ:  Կարող է նաև դրսևորվել լուծ, իսկ ծանր թունավորումների դեպքերում նաև`   դող, տենդ և արյունոտ լուծ: Ջրազրկումն ու արյունահոսությունը կարող են հանգեցնել ընդհանուր թուլության և մկանային ցավերի, իսկ ծանր դեպքերում`   գլխուղեղի վնասման, կաթվածի և մահվան:

 

Պեստիցիդներն ու այլ քիմիկատները, ծանր մետաղների աղերը,  մակաբույծներն ու սնկերը, վիրուսներն ու մանրէները, դրանք բոլորն էլ կարող են թունավորում հրահրել: Մանրէները դառնում են սննդային թունավորումների հիմնական պատճառը, որովհետև դրանք կարող են շատ արագ բազմանալ: Դրա համար անհրաժեշտ է խոհանոցում միշտ մաքրություն պահպանել, ներառելով ամանեղենի, մթերքի, սարքերի համար նախատեսված դարակները: Սննդի պատրաստումը կատարել շատ բարձր ջերմաստիճանի պայմաններում, որպեսզի մանրէները ոչնչանան: Սննդի պատրաստումից առաջ և հետո ձեռքերն օճառով լավ լվանալ: Այս կանոնների պահպանման դեպքում, միկրոօրգանիզմների ոչնչացումը կհասցվի նվազագույնի:

 

Սննդային թունավորումների կանխարգելման կանոններն են.

 

  • օգտագործել շատ հեղուկ, ոչ միայն կաթնամթերք, սուրճ կամ գազավորված ըմպելիքներ:
  • հրաժարվել քաղցր ըմպելիքներից, ավելի շատ աղ (էլեկտրոլիտներ) օգտագործելով:
  • օգտագործել պաքսիմատ (հացից պատրաստված, առանց քիմիկատների), այն ներծծում է թունավոր նյութերը:
  • օգտագործել ակտիվացրած ածուխ (15-20գ), այն պետք է ջրով խմել (200գ), իսկ եթե այս միջոցը կես ժամվա ընթացքում չի օգնում, նորից ընդունեք, մինչև արդյունքի հասնելը,
  • սխտոր օգտագործել, քանի որ այն մաքրում է աղիները և ոչնչացնում հիվանդածին մանրէներն աղիների ստորին հատվածում,
  • *ուտելուց հետո 1 բաժակ կոճապղպեղից պատրաստված թեյ խմել, մարսողության լավացման համար, այն կօգնի ազատվել սրտխառնոցից ու այրոցից:
  • 0,5 բաժակ սոյայի յուղի մեջ կաթեցնել 3 կաթիլ սխտորի յուղ. խառնուրդն օգտագործել որովայնի մերսման համար, ուտելուց հետո:
  • 1 բաժակ ջրի մեջ ավելացնել 3-4 կաթիլ դաղձի բնահյութ (էսենցիա) և խմել յուրաքանչյուր ժամը մեկ: Կարելի է օգտագործել նաև դաղձի, երիցուկի և քեմոնի խառնուրդով պատրաստված թուրմ, օրական 2 անգամ:
  • 1 բաժակ տաք ջրի մեջ ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ և ընդունել ուտելուց առաջ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: