Հանրագիտարան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր

Մարզահամերգային համալիրը շահագործման է հանձնվել 1983 թվականին: Հետագայում համալիրն անվանակոչվել է Կարեն Դեմիրճյանի անունով:

Կառույցի նախագծման աշխատանքներն իրականացրել են Հայպետնախագիծ ինստիտուտի մասնագետները`   ԽՍՀՄ ժող. Ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, ՀԽՍՀ ժող. Ճարտարապետ Արթուր Թարխանյանը, ՀԽՍՀ վաստակավոր ճարտրապետներ Հրաչյա Պողոսյանը, Սպարտակ Խաչիկյանը, Գուրգեն Մուշեղյանը, ինժեներներ Իգոր Ծատուրյանը, Գրիգոր Ազիզյանը, Միքայել Ահարոնյանը, քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: 1987 թվականին նախագծման և ճարտարապետական ինքնատիպ լուծումների համար հեղինակային խումբն արժանացել է երկրի բարձրագույն պարգևի`   ԽՍՀՄ պետական մրցանակի: Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի էմ խմբին, Յանիին, ռուսական էստրադայի աստղեր Ալլա Պուգաչովային, Իրինա Ալլեգրովային, Ստաս Միխայլովին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշույի առաջնությունը, բասկետոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:

Հասցե`   Երևան, Ծիծեռնակաբերդի այգի 
Հեռ`   (+374 10) 399803, 399913, 390001
Ֆաքս`   (+374 10) 399515 
Էլ.հասցե`   [email protected]; [email protected]
Կայք`   www.scc.am
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: