Հանրագիտարան

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Կամերային երաժշտության տունը գործում է Օղակաձև զբոսայգում`   ճարտարապետ Ստ. Քյուրքչյանի կողմից 1977 թ. կառուցված շենքում։ Կամերային տան շենքն իր ձևով տարբեր է և առանձնակի`   կառուցված «ազատ հատակագծի» սկզբունքով`   հանդիսասրահը, բեմը, ճեմասրահը, նախասրահն առանց միմյանցից զատող սահմանների`   ստեղծելով ներքին ամբողջական տարածություն։

Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։

Կամերային երաժշտության տանը մշտապես տեղի են ունեցել բազմաթիվ համերգներ և փառատոններ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ: Ներկայումս ևս շենքի 300 տեղանոց դահլիճում և ճեմասրահում անց են կացվում համերգներ, փառատոններ,հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ:
 
Մասնավորապես, այստեղ իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվ. լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ`   Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլոք: Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները:
 
Հասցե`   Ա. Իսահակյան փող. 1
Հեռ.`   (+37410) 54-10-40
Էլ. հասցե`   [email protected]
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: