Հանրագիտարան

Համերգասրահ «Առնո Բաբաջանյան»

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը սկսել է կառուցվել 1900 թ. սկզբին, 1921 թ. կառավարության որոշմամբ այն սկսել է գործել որպես Երևանի մշակույթի տուն:

Այնուհետև`   1932 թ., Հայաստանի պետական ‎ֆիլհարմոնիայի հիմնադրումից հետո`   որպես ‎ֆիլհարմոնիկ դահլիճ: Հետագայում 1956 թ. հանդես է գալիս որպես ֆիլհարմոնիկ փոքր դահլիճ: 2003 թ. դահլիճը կրում է հայ մեծ երգահան, դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը:

Այսօր համերգասրահը մշակույթի խոշոր օջախ է, ուր տեղի են ունենում համերգներ, հյուրախաղերի եկած արտիստների և խմբերի ելույթներ, ինչպես նաև փառատոններ, հավաքներ, հանդիսավոր ժողովներ, ասուլիսներ, հոբելյանական երեկոներ:
 
Առաջին հարկում ճեմասրահն է, հանդերձարաններն ու ադմինիստրատիվ աշխատողների առանձնասենյակները: Երկրորդ հարկում տեղավորված են երկու մեծ ճեմասրահներ, երեք հարյուր տեղանոց շքեղ դահլիճ`   հագեցած ժամանակակից տեխնիկական սարքերով:
 
Հասցե`   ք.Երևան, Աբովյան 2
Հեռախոս`   +374․10․582871

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: