Հանրագիտարան

Համերգասրահ «Արամ Խաչատրյան»

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով`   երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով:

Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին`   կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ (ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը`   Արամ Խաչատրյան համերգասրահը):

Շինության նախագիծը և մակետը 1936թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ) : Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:
 
1978-1980թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին մոմակալները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:
 
Այսօր Արամ Խաչտրյան համերգասրահը նախատեսված է 1300 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal (flesh-colored) glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող մոմակալներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագիծը ստիպված եղան մի կողմ դնել:
 
Ալեքսանդր Թամանյանի որոշ ժամանակակիցներ զգացին, որ ներքին պատերի շրջանագիծը պետք է զարդարված լինի քանդակներով: Շինության մակետի վրա քանդակներն առկա էին, բայց հետագա աշխաանքների ընթացքում Թամանյանը որոշեց, որ դրանք անհարկի են:
 
Համերգասրահի դիմաց է գտնվում Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ`   Յուրի Պետրոսյան), որ տեղադրվել է 1999թ. հունիսի 6-ին`   կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը:
 
Հասցե`   Մաշտոցի պող. 46 
Հեռ.`   (+37410) 56 06 45
էլ-փոստ`   [email protected]
Կայք`   www.apo.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: