Հանրագիտարան

Փոքր թատրոն

Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիան ստեղծվել է մոտ 35 տարի առաջ: Թատրոն-ստուդիայում 5-17 տարեկան երեխաները ստանում են նախնական թատերական կրթություն, որոնցից շատերը հետագայում ընտրում են դերասանի մասնագիտությունը:

Դասերի ընթացքում երեխաներն ուսումնասիրում են Դերասանի Վարպետություն, Բեմական Շարժում, Խոսքի Վարպետություն առարկաները:

Ուսմանը զուգահեռ թատրոնում երեխաների մասնակցությամբ բեմադրվում և խաղացվում են ներկայացումներ:
 
Թատրոնը կազմակերպում և իրականացնում է մի շարք համատեղ թատերական նախագծեր իտալական և գերմանական մշակութային և թատերական ընկերությունների հետ:
 
2007 թ. թատրոնն արժանացել է հայկական ամենամյա Թատերական "ԱՐՏԱՎԱԶԴ" մրցանակի "Խելագարի հիշատակարանը" ներկայացման համար, իսկ 2008 թ. "Օֆելյայի ստվերների թատրոնը" ներկայացման համար:
 
Վերջին հինգ տարիների ընթացքում թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոնների (Մոսկվա/Ռուսաստան, Ռուդոլշտատ/Գերմանիա, Սիբիու/Ռումինիա, Ֆլորենցիա/Իտալիա, Պարմա/Իտալիա, Կամպիլիա/Իտալիա, Ֆելդկիրխ/Ավստրիա, Երևան/Հայաստան, Լինգեն/Գերմանիա):
 
Հասցե`   Աբովյան 11, 0001 Երևան, ՀՀ 
Հեռ.`   +37410561438

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: