Հանրագիտարան

Տիկնիկային թատրոն-ստուդիա «Ագուլիս»

«Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան հիմնադրել է 1988 թվականին ՀՀ վաստակավոր արտիստ Երվանդ Մանարյանը և մինչ օրս գլխավորում է այն:

Առաջին ներկայացումն է եղել «Ծույլ փայտահատը», որը բեմադրվել է նույն թվականին: Այնուհետեև խաղացանկը համալրեցին «Պոչատ աղվեսը» և «Երեք խոզուկները»: 

Ներկա դրությամբ թատրոնի խաղացանկն ընդգրկում է մեկ տասնյակ գունեղ, երաժշտությամբ և հումորով լի մանկական ներկայացում: Ամեն ձմեռ`   Նոր տարվա տոներին բեմդրվում են տոնական ներկայացումներ`   նվերներ բերող Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, որոնք երբեք չեն կրկնվում:
 
Արդեն 23 տարի է ինչ յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցում է Մանչուկը`   թատրոնի ամենաառաջին տիկնիկը և մյուս տիկնիկների ղեկավարը`   իր անփոփոխ կարմիր և կապույտ զգեստով և արտահայտիչ նշաձև աչքերով: Ճկուն և սրամիտ, բայց և ազնիվ, բարի և խոհեմ այս տիկնիկ-ծաղրածուն տարիներ շարունակ բացառիկ սեր է վայելում երեխաների և նրանց ծնողների կողմից: Գրեթե բոլոր պյեսները գրում և բեմադրում է ինքը Երվանդ Մանարյանը, նաև անձամբ պատրաստում տիկնիկների մեծ մասը: 
 
Ագուլիս տիկնիկային թատրոնը մասնավոր ձեռնարկություն է, չի ֆինանսավորվում պետության կողմից և մեծ տարածք չի զբաղեցնում, բայց ունի իրեն շատ բնորոշ առանձնահատկություն, որով տարբերվում է Հայաստանի բոլոր մյուս տիկնիկային թատրոններից և որը, թերևս, իր ամենամեծ արժանիքն է. Բոլոր ներկայացումների անմիջական մասնակիցն են հենց հանդիսատես երեխաները: Երեխաները արտասանում և երգում են, որպեսզի ներկայացումը սկսվի, կանչում են Մանչուկին, պատասխանում տիկնիկների հարցերին, օգնում նրանց «դժվար պահերին»`   այդպիսով, փաստորեն, իրականացնելով ներկայացումների հանգուցալուծումները: Հանդիսատեսի`   թատրոն մուտք գործելու առաջին իսկ վայրկյանից ձևավորվում է անկաշկանդ և բնական շփում նրա և տիկնիկ-դերասանների միջև ու ընդհանուր ստեղծագործական եռուզեռի մթնոլորտում յուրաքանչյուր երեխա իրեն ազատ է զգում: 
 
Հասցե`   Աբովյան փող. 26
Հեռ.`   51 67 74
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: