Հանրագիտարան

Մետրո Թատրոն

«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992 թ-ին ՀՀ. Գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ: Թատրոնն իր խաղացանկում ունի ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար:

Թատրոնի տնօրեն նշանակվեց արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

1992թ.-ին թատրոն հրավիրվեց արվ. վաստ. գործիչ, պրոֆ. Նիկոլայ Ծատուրյանը, որի բեմադրած Անահիտ Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, ու երեքն Էլ մի աղջիկ» ներկայացումով էլ բացվեց թատերաշրջանը:
 
1992թ.-ին Գ.Ա.Կ.-ի աջակցությամբ բացվեց «Մետրո թատրոն ստուդիան»:
Իր ստեղծման մի քանի տարիների ընթացքում «Մետրո» թատրոնը հանդես է եկել մի քանի տասնյակ ներկայացումներով, որը ծանրակշիռ հայտ է նորաստեղծ թատրոնի համար:
 
Թատրոնն իր խաղացանկում ունի ներկայացումներ եւ մեծերի եւ մանուկների համար: ՈՒրախ, երաժշտական, զգացմունքային ներկայացումները արժանացել են մասնագետների հավանությանը եւ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
 
Մինչ այսօր թատրոնում բեմադրություններ են արել մի շարք հայտնի եւ երիտասարդ ռեժիսորներ. Նիկոլայ Ծատուրյանը, Վիգեն Ստեփանյանը, Արմեն Էլբակյանը, Ստեփան Շահինյանը, Գառնիկ Սեյրանյանը, Արթուր Յավրյանը, Դավիթ Հարությունյանը եւ այլոք:
 
Թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ, որոնք բեմադրվել են տարբեր հեղինակների պիեսների եւ ստեղծագործությունների հիման վրա, ինչպիսիք են. Վիլյամ Սարոյան, Հովհաննես Թումանյան, Աթաբեկ Խնկոյան, Ալ. Վամպիլով, Վարդան Այգեկցի, Վահան Թոթովենց, Հանս Քրիստիան Անդերսեն, Կ. Խոդիկյան, Լենա Ավագյան եւ այլն:
 
Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել թե' արտերկրում թե' ՀՀ. մի շարք մարզերում: Ուրախ, երաժշտական, զգացմունքային ներկայացումները արժանացել են մասնագետների հավանությանը և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
 
«Մետրո» թատրոնը իր գոյության տարիների ընթացքում իր մեջ ներառել է մանկապատանեկան ստուդիան, որի սաներից շատերը հայտնի են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ շատ ավելի հեռուներում:
 
Ստուդիան մշտապես մասնակցում է տարբեր փառատոնների, բեմականացված համերգների, հեռուստանախագծերի և ստուդիայի սաներից ոմանք նկարահանվել են ամենատարբեր ֆիլմերում:
 
Խաղացանկում ներառած բազմաթիվ ներկայացումներից են`   Պանիլովի «Տոպազ», Քոչարյանի «Հյուրը», Մոնիերի «Փարիզը վտանգավոր քաղաք է», Կոնստանտինովի «Դիոգեն», Սարտրի «Ժամանակն է հավաքել քարերը», «Հեյ ջան Հայաստան» ըստ Թումանյանի հեքիաթների:
 
Հասցե`   Երևան Գարեգին Նժդեհի հրապարակ, մետրոյի կայարանամերձ տարածք
Հեռ.`   (+374 10 )42-27-42
Էլ. հասցե`   [email protected]
Կայք`    www.metrotheatre.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: