Հանրագիտարան

Արիության համար (ԼՂՀ)

«Արիության համար» մեդալով պարգեւատրվում են `  

ԼՂՀ պաշտպանության բանակի շարքային, հրամանատարական եւ ղեկավար կազմի զինծառայողները, ԼՂՀ թշնամիների դեմ մարտերում, ռազմական գործողություններում, պետական սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելիս, դիվերսանտների, լրտեսների եւ հանրապետության այլ թշնամիների դեմ պայքարում դրսեւորած անձնական արիության եւ խիզախության համար: Այդ մեդալով պարգեւատրվում են նաեւ ՊԲ շարքերում չգտնվող այն անձինք, ովքեր ԼՂՀ թշնամիների դեմ պայքարում եղել են հմուտ եւ ձեռներեց, համարձակ եւ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, նպաստել են ռազմաճակատում մարտական գործողությունների հաջողությանը, հանրապետության բնակչության, մարդկանց կյանքի եւ առողջության անվտանգության ապահովմանը:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: