Հանրագիտարան

Երևանի Խամաճիկների պետական թատրոն

Խամաճիկների պետական թատրոնը հիմնադրվել է 1987թ.: Այն երրորդն էր նախկին ԽՍՀՄ տարածքում (Լենինգրադի`   այժմյան Ս. Պետերբուրգի ու Թբիլիսիի նույնանման թատրոններից հետո) և առաջինը, որը ներկայացումներ էր տալիս թե' մեծահասակ, թե' մանկահասակ հանդիսատեսի համար:

 Ի տարբերություն տիկնիկային սովորական թատրոնների`   այս թատրոնը գործում է իսկական փոքրիկ բեմում. տիկնիկները ղեկավարվում են վերևից`   թելերով: 

Առաջին ներկայացումը «Երեք խոզուկներն» էր: Սկզբնական հաջողություններից հետո թատրոնի համար դժվար ժամանակներ սկսվեցին թե' գեղարվեստական, թե' ‎‎ ֆինանսական առումով: Արվեստի այս օջախը նոր վերելք ապրեց 2000թ.: Տեղի ունեցավ ստեղծագործական ուժերի նոր հոսք, խաղացանկը հարստացավ նոր ու հաջողված ներկայացումներով`   «Աշխարհի արարումը»«Հույսի աստղ»«Իսկական ընկերը»«Քաջ աքլորիկը»«Մկների ժողով», Վիլյամ Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ», Սերվանտեսի «Մարդը Լա Մանշից» երաժշտական ներկայացումը (բեմադրությունը`   Արմեն Էլբակյանի): Վերջինս ճանաչվեց 2005-2006թթ. լավագույն ներկայացում և արժանացավ «Արտավազդ» մրցանակի: 
Այժմ թատրոնի խաղացանկում կա 18 ներկայացում: Թատրոնի տնօրենն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, գլխավոր ռեժիսորը`   ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը:
 
Հասցե`   Մաշտոցի պող. 43 
Հեռ.`   56 04 91
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: