Առողջապահություն

Ծովակաղամբն աթերոսկլերոզի դեմ

Ինձ մոտ խոլեստերինը շատ բարձր է (8-ից ավելի), բժիշկները վախեցնում են, որ ինձ սպառնում է հիպերտոնիա և տարբեր տհաճ հետևանքներ, ասենք՝ միոկարդի ինֆարկտ: Ինչ անել, որպեսզի իջեցնել խոլեստերինի մակարդակն առանց ստատիններ ընդունելու (դրանք շատ թանկ արժեն):
Ի. Հովհաննիսյան, ք. Երևան
Խոլեստերինի մակարդակն արյան մեջ իջեցնելուն շատ են օգնում ստատինները, բայց դրանք, իրոք, շատ թանկ են: Սակայն բանն այն է, որ դրանք խոլեստերինի մակարդակն իջեցնում են այն դեպքում, երբ մշտապես եք խմում: Երբ դադարեցնեք դեղահաբերի ընդունումը, խոլեստերինը նորից կբարձրանա և կհասնի առաջվա մակարդակին: Փորձեք սննդակարգ պահպանել, դա շատ կարևոր է:
 
Անհրաժեշտ է սննդի օրակարգում կրճատել խոլեստերին պարունակող  կենդանական ծագման որոշ մթերքներ`   սերուցքային կարագը փոխարինեք բուսական ձեթով, կարմիր միսը`   թռչնի սպիտակ մսով, բացառեք թթվասերն ու այլ կաթնամթերքը, շատ կերեք մրգեր և բանջարեղեն (նախընտրելի է հում վիճակում): Շաբաթը երկու անգամ կարելի է ձուկ ուտել: Խոլեստերինի մակարդակը կարելի է նաև իջեցնել բուսաբուժությամբ:
 
Օրական երկու-երեք անգամ ուտելու ընթացքում ընդունել 1ճաշի գդալ չոր մանրացված ծովակաղամբ: Բուժման կուրսը 3-4 շաբաթ է, այնուհետև 10 օր ընդմիջում տալ և կուրսը նորից կրկնել: 1 ճաշի գդալ անթառամի ծաղիկների վրա լցնել 1,5 բաժակ եռացրած ջուր, թրմել 2 ժամ, քամել: Թուրմն ընդունել 1/4 բաժակ օրը 2-3 անգամ ուտելուց կես ժամ առաջ: Բուժման կուրսը 2 շաբաթ է, 10 օր ընդմիջել, այնուհետև ևս 2 շաբաթ ընդունել:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: