Առողջապահություն

Մարդու կմախքը

Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է:

 

Աճառային հյուսվածքով պատված են ոսկրի հոդային մակերեսները, որոնց ողորկ լինելու շնորհիվ ապահովվում են հոդերի սահուն շարժումները: Ոսկրը արտաքինից պատված է վերնոսկրով: Ոսկրի կառուցվածքում կան նյարդային, արյունատար և ավշային համակարգեր: Կենդանի ոսկրը պարունակում է 50% ջուր, 12,5% սպիտակուցային կառուցվածք ունեցող օրգանական, 21,8% անօրգանական նյութեր (հիմնականում կալցիումի ֆոսֆատ) և 15,7% ճարպ: Տարիքի հետ ոսկրի բաղադրությունը փոփոխության է ենթարկվում, աստիճանաբար ավելանում են անօրգանական նյութերը և տարեցների ոսկրերն ավելի փխրուն են դառնում, կորցնելով իրենց ճկունությունը: Ահա թե ինչու նույնիսկ թեթև վնասվածքների ժամանակ հեշտությամբ են կոտրվում: 

 

Վերնոսկրը բարակ շարակցահյուսվածքային թիթեղիկ է, որը կազմված է արտաքին`   նյարդային և ներքին`   ոսկրաստեղծ շերտերից: Վերջինս սնում և ապահովում է ոսկրի զարգացումը, նպաստում կոտրվածքների վերականգնմանը:

 

 

     
 
             

 

 

Հոդվածը ծանոթացնում է մարդու հենաշարժական ապարատի հենքը համարվող ոսկրերի ողջ համակարգի`   կմախքի կառուցվածքին:

 

  1.  Ճակատոսկր
  2.  Գագաթոսկր
    2 ա. Ծոծրակոսկր
  3. Քունքոսկր
  4. Քթոսկր
  5. Սեպոսկր
    5 ա. Արտաքին լսողական անցք
  6. Այտոսկր
  7. Վերին ծնոտ
  8. Ստորին ծնոտ
    8 ա. Ենթալեզվային ոսկր
  9. Պարանոցային առաջին ող
    9 ա. Պարանոցային երկրորդ ող
    9 բ. Պարանոցային յոթերորդ ող
  10. Առաջին կողոսկր
  11. Անրակոսկր
    11 ա. Թիակոսկր 
    11 բ. Թիակոսկրի ելուն
  12. Երկրորդ կողոսկր
  13. Երրորդ կողոսկր
  14. Կրծոսկր
    14 ա. Կրծոսկրի թրաձև ելուն
  15. Ողներ
    15 ա. Միջողնային սկավառակներ
    15 բ. Ողների փշաձև ելուններ
  16. Բազկոսկր
    16 ա. Բազկոսկրի գլխիկ
  17. Բազկոսկրի արմնկային հոդափոս
    Արմունկոսկրի (ծղիկոսկր) հոդագլուխ
  18. 18. ա. Արմունկոսկրի (ծղիկոսկր) 
  19. Ճաճանչոսկր
  20. Նախադաստակի ոսկրեր
  21. Դաստակի ոսկրեր
  22. Մատոսկրեր (ֆալանգներ)
  23. Ցայքոսկր
  24. Գոտկային 1-5-րդ ողներ
  25. 12 կողոսկրեր
  26. Կոնքոսկր
  27. Սրբանոսկր
  28. Նստոսկրի ելուններ
  29. Ազդրոսկրեր
  30. Ազդրոսկրի գլխիկ
  31. Ազդրոսկրերի ծնկահոդային գլխիկներ
  32. Ծնկոսկր
  33. Փոքր ոլոք
    33 ա. Փոքր ոլոքի գլխիկ
  34. Մեծ ոլոք (սրունքոսկրեր)
    34 ա. Մեծ ոլոքի ծնկահոդային գլխիկ
  35. Մեծ և փոքր ոլոքների (սրունքոսկրերի) սրունքթաթային հոդագլուխներ
  36. Նախաթաթի ոսկրեր (վեգոսկր, խորոնարդաձև ոսկր, սեպաձև ոսկրեր, նավակաձև ոսկր)
    36 ա. Կրունկոսկր
  37. Թաթի ոսկրեր 
  38. Ոտքի մատնոսկրեր (ֆալանգներ)

 

 


Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: