Հանրագիտարան

Երևանի մնջախաղի պետական թատրոն

Որպես կոլեկտիվ բեմարվեստ, մնջախաղի թատրոնի ծննդյան ազդաղողանջը հնչել է 1969 թվականին: Թատրոնը գործում էր Հայաստանի Արվեստի Աշխատողների Տանը:

1974թ. մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ թատերախումբը ցուցադրեց իր անդրանիկ ամբողջական ներկայացումը, ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ կոլեկտիվ և ընդգրկվեց Հայհամերգի կազմում:

1983թ. թատրոնը ստացավ պետական կարգավիճակ:
 
2001թ. թատրոնը կազմակերպում է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը`   Հայաստանում անկախության տարիների առաջին միջազգային թատերական փառատոնը:
 
2008 թ. թատրոնը կազմակերպեց Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն Ծաղկաձորում, որն այսուհետև անցկացվում է երկու տարին մեկ:
 
2010 թ.Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի 
ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով:
 
2012 թ. անցկացվեց հերթական Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում և կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը : 
 
Թատրոնի հյուրախաղերը`   Գերմանիա `   Բոնն, Բիլեֆելդ, Վրաստան`   Թբիլիսի, Եիգպտոս`   Կահիրե, Իրան`   Թեհրան, Լիբանան`   Բեյրութ, Արաբական Միացյալ Էմիրություններ`   Շարժա, Ռումինիա`   Սիբիու, Ռուսաստան`   Եկատերինբուրգ, Իտալիա`   Հռոմ, Չինաստան`   Պեկին, Շենյան, Շվեյցարիյա`  Ցյուրիխ, ԱՄՆ՝ Լոս Անջելես:
 
Հասցե՝ Մոսկովյան 3, ՊՀԹ
Հեռ.`   (+374-91)-60-15-94, (+374-77)-99-11-49

 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: