Առողջապահություն

Ձուն օգտակա՞ր է, թե՞ վնասակար

Բժիշկների մի մասը պնդում է, որ այս մթերքում մի շարք օգտակար նյութեր են պարունակվում, մյուսներն էլ կարծում են, որ ձվի օգտագործումը հրահրում է խոլեստերինի մակարդակի բարձրացման: Ինչ անել, հրաժարվել առավոտյան ձվածեղից, թե ոչ:
Լ.Գրիգորյան, ք.Երևան

 

Հարկ չկա ձվի օգտագործումից  լիովին հրաժարվել: Չէ որ օրական 1-2 ձուն խոլեստերինի մակարդակը չի բարձրացնում, քանի որ այն օրգանիզմն ինքն է արտադրում հագեցած ճարպերից, այլ ոչ թե խոլեստերինով հարուստ մթերքից, որին դասվում է նաև ձուն:

 

Եվ, ընդհանրապես,  սննդի մեջ խոլեստերինը հավասարազոր չէ արյան մեջ խոլեստերինին: Սննդային խոլեստերինն ավելի քիչ խնդիր է առաջացնում, քանի որ ավտոմատ կերպով չի փոխառում  այն խոլեստերինը, որը խցանում է անոթները: Եվ, նույնիսկ, եթե նշենք այն մթերքները, որոնց մեջ խոլեստերին շատ է պարունակվում, ապա դա ոչ թե ձուն է, այլ մսամթերքն ու կաթնամթերքը: Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական 6 ձվի օգտագործումը կանանց մոտ 40%-ով իջեցնում է կաթնագեղձի քաղցկեղի ռիսկը: Բացի այդ, չարժե մոռանալ, որ ձուն լիարժեք սպիտակուցի և լյութեինի աղբյուր է, հատկապես, լյութեինն է աչքը պահպանում կատարակտայից:

Հետազոտությունները հիմք են տալիս կարծելու, որ ձուն նաև կանխարգելում է թրոմբների առաջացումը, նվազեցնելով ինֆարկտն ու ինսուլտը:

 

Այնուամենայնիվ,  հարկ է հաշվի առնել, որ միջին մեծության ձվի դեղնուցի մեջ պարունակվում է 213 մգ խոլեստերին, իսկ այս նյութի ամենօրյա օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ն: Դրա համար 3 ձվից պատրաստված ձվածեղն արդեն չափից ավելի կլինի: Ամենալավը թերխաշած կամ պին խաշած 1-2 ձուն է:

 

 

 

 


Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
 

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: