Առողջապահություն

Ինչպես հանել նյարդային լարվածությունը

Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն, խանգարվում է քունը: Մարդը նյարդայնանում է ամեն մի մանրուքից և սկսում ամբողջ զայրույթը թափել շրջապատի վրա:
Մշտական լարվածության դեպքում իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ ճանապարհ է բացում վիրուսների համար: Տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը, որն էլ հանգեցնում է մշտական անհանգստության և անհարմարավետության:
 
Նման դեպքերում կարևոր է իմանալ, թե ինչպես արագ հանել նյարդային լարվածությունը, որպեսզի այն չվերածվի քրոնիկական հոգնածության, անտարբերության և հետագայում ծանր դեպրեսիայի: Նյարդային լարվածության դրսևորման առաջին նշաններն են՝
 
- ակտիվության նվազումը,
- քնի խանգարումը,
- օտարացումը,
- գրգռվածությունը:
 
Ստորև ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ շեղվել առկա խնդիրներից:
 
- զբաղվեք սպորտով
- շփվեք հաճելի մարդկանց հետ
- փորձեք շեղվել և չմտածել առկա խնդիրների մասին
- ինչ-որ համեղ ուտեստ փորձեք
- հանգստյան օրերին քաղաքից դուրս եկեք
- ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքին
- շատ մրգեր ու բանջարեղեն օգտագործեք:
 
Հեղինակ`   Ն.Ա.

Աղբյուր`   Առողջապահության լրատու

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: