Առողջապահություն

Շտապ օգնության մեքենայով ուղևորությունը փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով` ախտորոշում է կույր աղիքի բորբոքում

Փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով ավտոմեքենայով անցնելիս`   ցավի առկայությունը որովայնում նշանակում է կույր աղիքի բորբոքման զարգացման բարձր ռիսկ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն բնորոշ ախտանիշներ:

 

Հաճախ  են դժվարանում սուր ապենդիցիտի ախտորոշման մեջ, սակայն այդ հիվանդության առկայությունը պահանջում է ծայրահեղ միջոցներ: Օքսֆորդի համալսարանի հետազոտողները անց են կացրել 101 հիվանդի մասնակցությամբ հետազոտություն, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվում կույր աղիքի բորբոքման կասկածով: Թեստավորումը տեղի է ունեցել 2012 թ.: 

 

Գիտնականները պարզաբանում էին, թե ի՞նչ են զգում  հիվանդները, երբ ավտոմեքենան անցնում էր փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվելիս 64 հիվանդ անցել է արգելքների վրայով, նրանցից 54-ը (84%) առաջացող ցատկերին արձագանքել են ցավի ուժգնացմամբ: Կույր աղիքի սուր բորբոքման ընդամենը 34 ախտորոշում է դրվել, որից 33-ը (97%) համատեղվել է ճանապարհին արհեստական արգելքներին հանդիպելիս ցավի ուժգնացման հետ։ Մնացած 7 հիվանդները, ովքեր հայտնել են սուր ցավի մասին, այլ լուրջ ախտանիշներ են ունեցել, ինչպես օրինակ ձվարանի ապոպլեքսիա կամ դիվերտիկուլիտ:

 

Գիտնականները պնդում են, որ հիվանդների հարցումը`   ցավի և նրա ինտենսիվության փոփոխման վերաբերյալ, կարևոր է «սուր որովայն» ախտորոշման համար:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: