Առողջապահություն

Կալիումի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Կալիումը մարդկային օրգանիզմի նորմալ գործառնության համար անհրաժեշտ կարևոր տարրերից մեկն է: Այն մասնակցում է փոխանակության շատ գործընթացներին, պատասխանատու է ջրա- և թթվա-հիմնային հավասարակշռության համար:

 

Մեծ մասամբ, կալիում պարունակվում է օրգանիզմի բջիջներում, նաև ներբջջային հեղուկի մեջ: Նատրիումի հետ միասին, կալիումն անհրաժեշտ է օրգանիզմի փափուկ հյուսվածքների տոնուսի, նաև  մկանների պաշտպանության համար: Կալիումը նաև օժտված է հակասկլերոտիկ արդյունքով, այսինքն, անոթներից և բջիջներից հանում է վտանգավոր աղերը:

 

Կալիումի ևս մեկ կարևոր գործառույթն է դրա մասնակցությունը նյարդային ազդակների ստեղծման համար: Սիրտն օրգանիզմի ամենակարևոր օրգանն է, որը, հատկապես կալիումի կարիքն ունի: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում սրտամկանի և սրտային փականների աշխատանքի վրա: Հիպոտոնիայով տառապող մարդկանց օրգանիզմում հաճախ է նկատվում կալիումի ցածր պարունակություն:

 

Օրգանիզմում կալիումի անբավարարության ախտանիշներից է արագ հոգնելիությունը, սրտի ռիթմի խանգարումները, քնի հետ կապված խնդիրները, մկանային թուլությունը, որն ուղեկցվում է ջղակծկումներով, բարձրացած նյարդայնությունը: Երեխաների մոտ հնարավոր է դրսևորվի աճի կանգ: Կալիումի անբավարարության դեպքում արյան մեջ բարձրանում է նաև խոլեստերինի մակարդակը, անբավարությունը կարող է հանգեցնել նաև նևրալգիայի սուր ձևերի:

 

Կալիումի բնական աղբյուր են մրգերը (բանան, նարինջ, կիվի), բանջարեղենը (կարտոֆիլ, հատիկավորներ, սմբուկ), կաթնամթերքը, լյարդը, ձկնեղենը:

 

Ժամանակակից աշխարհում կալիում պարունակող ավանդական մթերքը, մեծ մասամբ, չի բավարարում կալիումի խտության նորմալ պահպանման համար, հատկապես ձմեռային ամիսներին: Որոշ մթերքներ, ինչպիսիք են շաքարը, սուրճը, ալկոհոլը, ընդհակառակը հանգեցնում են կալիումի կորստի: Կալիումի կորստի կարող են հանգեցնել նաև լուծողական պատրատուկների ընդունումը, որոնք նշանակվում են հիպերտոնիայով տառապող պացիենտներին: Դրանք հրահրում են հիպոկալիեմիա`   կալցիումի պարունակության ցածր մակարդակ:

 

Կալիումի անբավարարությունը վերացնելուն օգնում են որոշ պատրաստուկներ, օրինակ կալիում օրոտատը: Ավելի լավ յուրացման համար, հանձնարարվում է այն ընդունել վիտամինների հետ մեկտեղ:

 

Օրգանիզմում ինչպես  և մնացած այլ միկրոտարրերը, կալիումը նույնպես օգտակար է ճիշտ խտության դեպքում: Երեխաների համար կալիումի օրական չափաքանակը կազմում է 600-1700 մգ, իսկ մեծահասակների համար`   1800-5000 մգ:

 

Կալիումի ավելցուկի դեպքում դրսևորվում է հիպերկալիեմիա, որը կարող է հանգեցնել բարակ աղիների խոցի:  Հիպերգլիկեմիայի բարձիթողի փուլի դեպքում հնարավոր է սրտի հանկարծակի կանգ:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: