Առողջապահություն

Միդիաները կօգնեն վերականգնել ատամի էմալը

Գիտնականները զգայուն ատամների բուժման համար ստեղծել են նոր նյութ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են "Applied Materials& Interfaces" ամսագրում: Հիմքն այն նյութն է, որոնք միդիաներն օգտագործում են ծովում կամ օվկիանոսում տարբեր մակարդակներում ամրանալու համար:
Ատամների զգայունությունը տարածված ստոմատոլոգիական խնդիր է, որը պայմանավորված էմալի և նրա տակ տեղադրված դենտինի նվազմամբ ու դեպի նյարդերն ազատ մուտքի առաջացմամբ:
 
Լաբորատոր փորձարկման արդյունքում գիտնականները մարդու էմալազուրկ ատամները մշակել են հեղուկում, որը պարունակել է հանքանյութեր և միդիաների կողմից օգտագործվող կպչուն նյութը:
 
Արդյունքում տեղի է ունեցել ռեգեներացիա, այսինքն՝ ատամի հյուսվածքները վերականգնվել են: Հետազոտության հեղինակները կարծում են, որ նոր նյութը նոր հնարավորություններ է բացում ստոմատոլոգիայում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: