Առողջապահություն

Խոլեսթերինը պատասխանատու է իմունային համակարգի հիշողության համար

Ֆրեյբուրգ համալսարանի հետազոտողներին հաջողվել է բացատրել իմունային համակարգի հիշողության ձևավորման մեխանիզմը: Նրանց կողմից հաստատվել է, որ հիշողության T-բջիջների մեմբրանում խոլեսթերինի պարունակության բարձրացումը հակածին-ճանաչող ռեցեպտորներին թույլ է տալիս այդ բջիջների մակերեսներին առաջացնել կուտակումներ, որը հանգեցնում է օրգանիզմի համար օտարածին նյութերի ավելի արդյունավետ նույնացմանը:

 

Իմունիտետի ձևավորումը հիմնված է ախտածինների նկատմամբ օրգանիզմի բարձր ընկալունակության վրա, որոնց նրանք հանդիպում են երկրորդ անգամ: Կրկին կիրառման ժամանակ՝ ի տարբերություն ախտածնի առաջնային կիրառման, իմունային համակարգի ակտիվացումը տեղի է ունենում՝ ի պատասխան նրա ավելի պակաս կոնցենտրացիայի: Ավելի վաղ անցկացված հետազոտութունները հաստատում են, որ իմունային համակարգի զգայունության բարձրացումը պայմանավորված է հիշողության T-բջիջների ձևավորմամբ, որոնք այլ   T-բջիջներից տարբերվում են բջիջների մակերևույթներին հակածին ռեցեպտորների կուտակային տեղակայմամբ:

Բջջային մեխանիզմների`   T-բջիջների հակածին ռեցեպտորների կուտակային տեղադրմանը հանգեցրած, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակածին ռեցեպտորի β-շղթան ունակ է իրեն հատուկ ձևով կապվել խոլեսթերինի հետ: Հենց այդ կերպ խոլեսթերինի պարունակության բարձրացումը T-բջիջների մեմբրանում հանգեցնում է հիշողության բջիջներում նրա վերակազմավորմանը, և ապահովում իմունիտետի ձևավորումը: Լիմֆոցիտների մեմբրանի մյուս բաղադրիչը, որը նույնպես անհրաժեշտ է հակածին ռեցեպտորների կուտակային ձևավորման համար, սֆինգոմիելինն է:

Հեղինակները վստահ են, որ իրենց կողմից տարված աշխատանքը կօգնի ավելի լավ հասկանալ իմունիտետի ձևավորման մեխանիզմները և թույլ կտա ապագայում մշակել վակցինացիաների և իմունային անբավարարության բուժման ավելի արդյունավետ  մեթոդներ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: