Հանրագիտարան

Քուվեյթի ազգային օր

Քուվեյթի ազգային օրը նշում են երկրի անկախ հանրապետության հիմնադրման օրը՝ փետրվարի 25-ին: Քուվեյթը (արաբերեն՝ كويت) երկիր (էմիրություն) է Հարավարևմտյան Ասիայում: Սահմանակցում է հյուսիսում և արևմուտքում Իրաքին, իսկ հարավում Սաուդյան Արաբիային: Մայրաքաղաքը Էլ Քուվեյթն է:

Քուվեյթի պետականության ազգային տոնը սահմանվել է ի պատիվ 1961 թ. փետրվարի 25-ին Քիվեյթի Աբդալա Սալեմ աս Սաբահ էմիրի թագադրման և Քուվեյթի պետության հիմնադրման:

 

Այս տոնակատարությունը մեծ ճոխությամբ է նշվում: Հանրահավաքներ են անցկացվում, հրավառություններ են արվում, մեծ ու փոքր բոլորը ազգային տարազներով են փողոց դուրս գալիս տոնին մասնակցելու համար:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: