Հանրագիտարան

Անկախության օր (Էստոնիա)

Էստոնիայի Հանրապետության ծննդյան օրն ընդունված է համարել 1918թ.-ի փետրվարի 24-ը: Այդ օրը մայրաքաղաք Տալինում Էստոնիայի փրկության կոմիտեն անկախության հռչակագիր ընդունեց: Էստոնիան հայտարարվեց անկախ և ժողովրդավարական հանրապետություն:

Էստոնիա (էստոներեն՝ Eesti, պաշտոնական անվանումը՝ Էստոնիայի Հանրապետություն), պետություն Հյուսիսային Եվրոպայի Բալթյան ռեգիոնում։ Էստոնիան ժողովրդավարական պառլամենտական հանրապետություն է՝ բաղկացած 15 շրջաններից։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Տալինն է։

 

Եվրամիության ամենասակավաթիվ բնակչությամբ երկրներից մեկն է։ Միացյալ ազգերի կազմակերպության Մարդկային զարգացման ինդեքսի ցուցանիշը՝ «շատ բարձր»։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջին տեղում է։

 

Համաշխարհային բանկի չափանիշներով համարվում է «եկամտի բարձր մակարդակով տնտեսություն», Արժույթի միջազգային հիմնադրամի չափանիշներով՝ «զարգացած տնտեսություն»։ Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD) անդամ է։

 

Առաջավոր դիրքերում է նաև կրթության, տնտեսական ազատության, մամուլի ազատության և դեմոկրատիայի ցուցանիշներով։ Հայերի թիվը՝ շուրջ 2 հզ. (2003թ․)։ Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992թ.-ին։

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: