Հանրագիտարան

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել

Գեորգ Ֆրիդրիխ Հենդել (գերմաներեն՝ Georg Friedrich Händel, անգլերեն՝ George Frideric Handel, 1685-1759թթ.) բարոկկո դարաշրջանի գերմանացի մեծ երգահան, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում։

Հենդելը ծնվել է 1685թ. փետրվարի 23-ին: Հայրը սափրիչ-վիրաբույժ էր։ Յոթ տարեկանից ակտիվորեն զբաղվել է երաժշտությամբ, ինը տարեկանից սկսել է ստեղծագործել:

 

1703թ. մեկնում է Համբուրգ, որտեղ բեմադրում է իր առաջին օպերաները։ 1707-1709թթ. երգահանը ճանապարհորդում է և սովորում է Իտալիայում, որտեղ ձեռք է բերում իտալական օպերայի վարպետի համբավ:

 

1710թ. Հենդելը մեկնում է Լոնդոն, որտեղ մշտական բնակության է հաստանում 1712թ.-ից։ 1712-1720թթ. ընթացքում Լոնդոնում մեծ հաջողությամբ բեմադրվում են Հենդելի մի քանի նոր օպերաներ:
 
1720-1728թթ. Հենդելն զբաղեցնում է Երաժշտության թագավորական ակադեմիայի տնօրենի պաշտոնը, 1726թ. ընդունում է բրիտանական հպատակություն:
 
1720-1730-ական թթ. շարունակում է գրել օպերաներ՝ դրանց կատարման համար ներգրավելով Իտալիայից հրավիրված երգիչների:
 
Սկսած 1740-ական թթ. նրա ստեղծագործության մեջ հիմնական տեղն են զբաղեցնում օրատորիաները (դրանցից ամենահայտնին՝ «Օծյալը», բեմադրվել է Դուբլինում 1741թ.)։ 1750-ական թթ. սկզբներին երգահանի մոտ կտրուկ վատանում է տեսողությունը:
 
1752 մայիսին Հենդելը ենթարկվում է անհաջող վիրահատության: 1753 թվականին նա գրեթե զրկվում է տեսողությունից։ Մահանում է 1759թ. ապրիլի 14-ին: Թաղված է Վեսթմինսթերյան աբբայությունում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: