Առողջապահություն

Շաքարը Stevia բույսից նվաճում է աշխարհը

Տարեցտարի աշխարհում ավելի շատ մարդիկ են հրաժարվում ավանդական շաքարից՝անցնելով վերջինիս փոխարինիչներին, որոնք առաջներում համարվում էին բացառապես դիաբետով և ճարպակալմամբ հիվանդների համար նախատեսված մթերք: Այսօր ամենաբնական և էժան քաղցր մթերքի ստացման հիմք է ճանաչվել Stevia բույսը:

 

 Ըմպելիքների և սննդամթերքների աշխարհի խոշորագույն արտադրողներն իրենց արտադրանքն արդեն սկսել են քաղցրացնել Stevia-ի հանուկով, նրանց թվում՝ Coca-Cola-ն, Pepsi-Cola-ն և Kraft-ը: Եվ դա զարմանալի չէ. ստեվիայից ստացված հումքը մի քանի անգամ էժան է սովորական շաքարից, ընդ որում`   նրանից քաղցր է 50-400 անգամ (կախված այն շրջանից, որտեղ նա աճում է): 

 

2011թ., այն բանից հետո, երբ ԵՄ հավանություն տվեց ստեվիոզիդին, շուկայում հայտնվեցին Coca-Cola-Nestea և  Sprite ընկերությունների`   շաքարը ստեվիայով փոխարինած ըմպելիքները: Այժմ նման արտադրանք են բաց թողնում նաև շոկոլադ, հրուշակեղեն, բուսաթեյեր արտադրողները:

 

Մասնագետները հավաստում են, որ A, C, E, P վիտամիններ և այլ միկրոտարրեր պարունակող ստեվիայի տերևների մզվածքն արյան մեջ կարգավորում է խոլեսթերինի  և շաքարի մակարդակը, ակտիվացնում նյութափոխանակությունը, նպաստում լյարդի և լեղապարկի աշխատանքին, օրգանիզմից արտազատում վնասակար նյութերը:

 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: