Հանրագիտարան

Գրականություն

Գրականությունը հանդիսանում է հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառ

 

Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտական, փիլիսոփայական, հրապարակախոսական, մանկավարժական կամ գործնական բնույթ ունեցող երկերը, նեղ առումով`   արվեստի հիմնական տեսակներից մեկը`   գեղարվեստական գրականություն։
Գրականությունը ծագել է գրի, այբուբենի առաջացումից հետո (շատ լեզուներում օգտագործվող «լիտերատուրա» եզրը հենց կապվում է լատիներեն լիտեր-տառ արմատի հետ)։
Գեղարվեստական գրականության առաջին նշանավոր երկերը բանահյուսական ստեղծագործությունների գրառման կամ մշակման արդյունք են։
Գեղարվեստական գրականությունը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, իրականության ճանաչման, արտացոլման ձևերից է, որ իրականացվում է գեղարվեստական-պատկերավոր եղանակով։
 
Ըստ կառուցման արտաքին եղանակի`   գրական երկերը բաժանվում են երկու մեծ խմբի`   արձակ և չափածո։ Սկսած հնագույն ժամանակներից`   ունի երեք մեծ բաժին, որոնք կոչվում են սեռեր`   էպիկական, քնարական և դրամատիկական։
Գեղարվեստական գրականությունը հիմք է ծառայում արվեստի տարածական և համադրական տեսակների զարգացման համար:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: