Առողջապահություն

Նուռ. մի քանի դեղատոմս

Մեկ թեյի գդալ նուռի ծաղիկները կամ պտղակեղևը եփել մեկ բաժակ ջրի մեջ, պահել 2 ժամ, քամել և օգտագործել օրական 3 անգամ ճաշից առաջ 1 ճաշի գդալ:
Հյութն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ օրական 4 անգամ 1/4 բաժակի չափով: 2-3 ճաշի գդալ ծաղիկները փաթաթել թանզիֆի (մառլյայի) մեջ, մի քանի րոպե պահել եռացող ջրում, և թրջոցը դնել բորբոքված տեղերին:
 
Ամիրդովլաթը գրում է, որ ճարպի հետ ճզմված հյութը կաթեցնում են ականջի մեջ ցավերի դեպքում,  պտղի հյութը թարթիչներին են քսում բորբոքման դեպքում, տերևներն ամրացնում են մազերը:
 
Հեղինակ՝ Վ.Շ. ԱՍԼԱՆՅԱՆ
Սկզբնաղբյուր՝ «Մրգերի և բանջարեղենի բուժական հատկությունները»
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: