Հանրագիտարան

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին: Հայաստանի ժող.արվեստի պետական թանգարանում կազմակերպել էր Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսը, որից հետո էլ բացվել է թանգարանը:

Նույն թվականի “Ձորագյուղ” ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց`   բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով  Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:

Թանգարանի հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներին են.գծանկարներ,ֆիլմերի համար էսքիզներ,տիկնիկներ,գլխարկներ,ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահկարասին և անձնական իրերը: Թանգարանի ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը`   նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա.Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գոծիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն:Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների`   ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների,կինոֆիլմերի էսքիզների միջոցով:
 
Փարաջանովի ստեծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությամբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը: Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1974-1978 և 1982 թվականները անցկացրեց խիստ ռեժիմի ժամբարներում և բանտերում:
Թանգարանում կյանքի են կոչվել Սերգեյ Փարաջանովի արվեստի գեղարվեստական և ցուցադրական սկզբունքները:
Գոյության շուրջ 20 տարիների  ընթացքում թանգարանը կազմակերպել է 56 ցուցահանդես, այդ թվում`   Կննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Լոնդոնում, Փարիզում և այլուր:
 
Հասցե: Հայաստան, Երևան,
Ձորագյուղ ազգագրական թաղամաս, տուն 15, 16
Հեռ.: (374-10) 538473
Էլ. հասցե[email protected]
Էլ. կայք: www.parajanovmuseum.am

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: