Առողջապահություն

Ցավից կազատի թրատերևը

Վերցնել 2 տուփ դեղատնային թրատերևի արմատներ, ավելացնել 4 բաժակ օղի, թրմել 3 շաբաթ մութ տեղում, ապա քամել: Թուրմն ընդունել 1 ճաշի գդալ օրը 3 անգամ ուտելուց առաջ:
Այն կարելի է օգտագործել նաև թրջոցի ձևով`   քնելուց առաջ թուրմով թրջած վիրակապը դնել հիվանդ հոդին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և որևէ շորով փաթաթել:
 
Բուժման մեկ կուրսի համար անհրաժեշտ է 1 լ թուրմ (ցանկալի է այն անցկացնել աշնանը կամ ձմռանը): Այդ ընթացքում անհրաժեշտ է խուսափել աղի, թթու, կծու ուտեստներից և ալկոհոլից:
 
Խառնել 2-ական ճաշի գդալ սպիտակ խնկենու, կատվալեզվիկի և եզան լեզվի տերևները, երիցուկի ծաղիկները: 2 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել 6 ժամ և քամել:
 
Թուրմն ընդունել 1/2 բաժակ օրը 3 անգամ ուտելուց առաջ տաք վիճակում: Բուժման կուրսը 2 ամիս է: Երկու շաբաթ ընդմիջում տալուց հետո կուրսը կրկնել ևս մեկ անգամ:
 
Գարնանը հավաքել եղինջ, մանրացնել և քամել հյութը, ապա խառնել 1-ական բաժակ սպիրտի և մեղրի հետ, պահել սառնարանում 2 շաբաթ: Ընդունել 1 ճաշի գդալ օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը 6 ամիս է:
 
Հեղինակ՝ Ն.Ա.
Սկզբնաղբյուր՝ Առողջապահության լրատու 8 (546) 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: