Հանրագիտարան

Պեպլում

Կինոարվեստի ժանր

Սուր և սանդալները (անգլ.՝ sword & sandal) կամ պեպլումը (անգլ.՝ Peplum), պատմական կամ աստվածաշնչային թեմատիկայով ֆիլմերի ժանր է:

Ֆիլմի երկարատևությունը՝ երբեմն ավելի քան երկում ժամ է իսկ մասշտաբությամբ ներառում է մարտական դրվագներ, համայնապատկերային նկարահանում և մեծ թվով երրորդ պլանի անձանց առկայություն:
Չնայած սյուժեի պատմականությանը, ի օգուտ տեսարանականության ֆիլմում կարող են իրական պատմության հետ շատ տարբերություններ լինեն:
 
Ակունքները
Պեպլում ժանրի նախանշանակն է համարվում իտալական «Կաբիրիան» (1914), որի սյուժեն ընթանում է Պունիական երկրոդ պատերազմի ֆոնին, և ամերիկյան «Անհամբերություն» (1916) ֆիլմը, որտեղ իրադարձությունների մի մասը անցնում է Բաբելոնի թագավորությունում:
«Կաբիրիայից» հետո Իտալիայում կազմակերպվում է այնպիսի ֆիլմերի նկարահանումը, որտեղ հորինված անտիկ հերոսները պայքարում են տարբեր պատմական ժամանակաշրջանների թշնաիմների հետ՝ բարբարոսների, թաթար-մոնղոլների, արնախումների հետ: Հոլիվուդում աստվածաշնչային ֆիլմերի նկարահանումը գլխավորել էր Սեսիլ Բլաունթ Դե Միլը:
 
Ծաղկում
1950-60-ականներին պեպլումը նոր ծնունդ է ապրում՝ ինչպես Իտալիայում, այդպես էլ ԱՄՆ-ում: Հռոմեական «Չինտչիտա» ստուդիան «Տիբրոսի Հոլիվուդ» են սկսում անվանել: 7 տարվա ընթացքում այդիտալական ստուդիայում ավելի քան 60 շահագործական կինո է նկարահանվում, որտեղ անտիկ հերոսների պատկերում էին ամերիկացի կուլտուրիստները, և առաջին հերթին Սթիվ Ռիվսը, ով «Հերակլի քաջագործությունները» ֆիլմից հետո դարձավ Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող դերասանը:

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: