Հանրագիտարան

Բացվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը

Մետրոպոլիտեն թանգարանը (անգլ.՝ The Metropolitan Museum of Art) գտնվում է Նյու Յորքում և ունի ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։ Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872թ.-ի փետրվարի 20-ին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։

Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից:

 

Այժմ թանգարանի ֆոնդերի քանակն անցնում է 3 միլիոնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։

 

Բացի մշտական ցուցադրության սրահներից, թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ`   փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։

 

Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են "The Metropolitan Museum of Art Bulletin"-ը և "Calender of Events"-ը։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: