Հանրագիտարան

Նախագահների օր (ԱՄՆ)

Ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրն ԱՄՆ-ում նշում են ազգային տոներից մեկը՝ Նախագահների օրը: Այդ ազգային-հայրենասիրական տոնը նվիրված է ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնի և Աբրահամ Լինքոլնի հիշատակին, որոնք մեծ ավանդ են ունեցել իրենց երկրի պատմության մեջ:

Բացի այդ՝ դա ամերիկյան ամենահին տոներից է, որի պատմությունը սկիզբ է առնում 1782-ից, երբ Ռիչմոնդ քաղաքում առաջին անգամ հրապարակավ նշեցին 1732թ. փետրվարի 22-ին ծնված Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը: 
 
Հետագայում այդ տոնը նշելու ավանդույթը սկսեց տարածվել ամբողջ երկրում, և արդեն 1885թ. փետրվարի 22-ին այն հայտարարվեց ազգային տոն, որը կոչվեց Վաշինգտոնի օր: 
 
Քանի որ ԱՄՆ-ում հարգում են նաև Աբրահամ Լինքոլնի հիշատակը, որը ծնվել է 1809 փետրվարի 12-ին, 1970-ին որոշում կայացվեց միավորել այդ տոները ու այն նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը: 
 
ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը առաջարկեց այդ օրը նշել ԱՄՆ բոլոր նախագահների օրը, այդ իսկ պատճառով այդ օրը միանգամից 3 անվանում ունի՝ Վաշինգտոնի ծննդյան օր, Լինքոլնի ծննդյան օր կամ Նախագահների օր: 
 
1971-ին սկսեց գործել ԱՄՆ Կոնգրեցի որոշումը`   կապված որոշ տոների օրերի տեղափոխության հետ: Այսպես փոխվեց նաև Նախագահների օրվա ամսաթիվը`   փետրվարի 18:
 
Այս տոնական օրը ԱՄՆ-ում պաշտոնապես ոչ աշխատանքային է:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: