Հանրագիտարան

Մյուզիքլ

Կինոարվեստի ժանր

 

Մյուզիքլը (երբեմն անվանում են երաժշտական կատակերգություն) բեմականացված ստեղծագործություն է, որում միախառնվում են երգը, երաժշտությունը, պարը, իսկ բովանդակությունը, որպես կանոն, հաստատուն չէ: 
Մյուզիքլի վրա մեծ ազդեցություն են ունեցել շատ ժանրեր՝ օպերետտան, կատակերգական օպերան, վոդեվիլը, բուռլեսկը:
 
Մյուզիքլը որպես թատերական արվեստի ժանր երկար չէր ընդունվում և հիմա էլ ընդունվում է ոչ բոլորի կողմից: Մյուզիքլը բեմականացման ժանր է, որի յուրաքանչյուր նախագծի վրա աշխատանքը սկսվում է պիես գրելուց: Պիեսի բեմադրումը կատարում է բեմադրող ռեժիսորը, նաև բեմադրմանը կարող են մասնակցել բալետմեյստրներ և երգի մասնագետներ: Մյուզիքլը թատրոնի առավել կատակերգական ժանրերից մեկն է, ինչը և պայմանավորում է դրա տպավորիչ տեսարանները, բեմադրության բազմազանությունը, դերասաններին արտահայտվելու հնարավորություն տվող միջոցների ընտրության անսահմանափակությունը: Մյուզիքլների բեմադրության ընթացքում հաճախ օգտագործում են երգերով և պարերով մասսայական տեսարաններ, ինչպես նաև օգտագործում են հատուկ էֆֆեկտներ:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: