Հանրագիտարան

Կանանց օր (Իսլանդիա)

19-րդ դարից ի վեր Իսլանդիայում փետրվարի 17-ը նշվում է որպես Կանանց օր: Այս օրն իսլանդացի տղամարդիկ փորձում են ամեն կերպ օգնել իրենց կանանց, ազատել նրանց տնային գործերից:

 

Տոնի անբաժանելի մասն են ծաղիկները և հատուկ սրտաձև տորթերը: Այս տորթերի բաղադրատոմսն ամեն տարի ընտրում է հատուկ հանձնաժողովը և ուղարկում դրանք հրուշակեղեն արտադրող բոլոր ընկերություններին:

 

Անհրաժեշտ է նշել նաև, որ աշխարհում գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ 2013թ. զեկույցի համաձայն՝ 136 երկրներից ամենաքիչ խնդիրներ կան հենց Իսլանդիայում:
 
Տվյալների հրապարակման համար ուսումնասիրվում է սեռերի հավասարությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը: 
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: