Հանրագիտարան

Էռնստ Հեկկել

Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել (գերմ. Ernst Heinrich Haeckel) ծնվել է 1834թ. փետրվարի 16-ին: Հեկկելը գերմանացի բնագետ և փիլիսոփա է: Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակն է:

1852թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել: 1857թ. ստացել է բժշկի դիպլոմ: 1861թ. եղել է դոցենտ, 1865-1909թթ.՝ Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր: Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը: 1863թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես է գալիս դարվինիզմի մասին ելույթով, իսկ 1866թ. լույս է տեսել նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը:

 

Երկու տարի անց լույս է տեսել «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874թ. Հեկկելը հրապարակել է «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էր մարդու զարգացման խնդիրները: Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը:

 

Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն, 1866թ.), ձևավորել օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն`   օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են: Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ է բերել:
 
Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրեյի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը, ինչպես նաև սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը:
 
Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզի, Ցեյլոն, Եգիպտոս և Ալժիր`   Հեկկելը հրապարակել է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակել է իր վերջին համակարգված աշխատությունը`   «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenie»): Մահացել է 1919թ. օգոստոսի 9-ին:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: