Առողջապահություն

Ինչպես չափել ճնշումը

Զարկերակային ճնշման չափման ստույգ արդյունքը, որով հիմնականում պայմանավորված է ձեր առողջությունը, կարելի է ստանալ տնային պայմաններում, եթե դրան ճիշտ պատրաստվեք:

Այսպես, ցանկալի է, որ սենյակը լինի տաք և անաղմուկ: Ճնշումը հարկավոր է չափել քաղցած ժամանակ կամ էլ ուտելուց 1 ժամ հետո: ԶՃ-ն չափելուց 2 ժամ առաջ չի կարելի ծխել, առույգացնող ըմպելիքներ խմել:

 

Ի դեպ, 1 հատ ծխած ծխախոտը կամ մեկ բաժակ սուրճը խեղաթյուրում է ԶՃ-ի իսկական պատկերը՝ ավելացնելով այն 10 մմ սնդ.սյ.-ով: Լիքը միզապարկն էլ լրացուցիչ բարձրացնում է 30 մմ սնդ. սյ.-ով:

 
Հարկ չկա ԶՃ-ն չափել ֆիզիկական ծանրաբեռնվածություններից անմիջապես հետո, եթե նույնիսկ ոչ թե վազել եք, այլ արագ քայլել: Չափելուց առաջ պետք է նստել, 15-20 րոպե հանգստանալ:
 
Ճնշումը չափելիս խորհուրդ չի տրվում խոսել կամ շարժվել, այլապես սարքն այդ պահին կարող է 20 մմ սնդ.սյ.-ից ավելի ցույց տալ:
 
Սարքի թևակապը հարկ է թևին համապատասխան ճիշտ փաթաթել: Նստեք ուղիղ, մեջքն աթոռին (կամ բազկաթոռին) հավասար, թուլացեք և ոտքերը մի խաչաձևեք:
 
Ձեռքն ազատեք հագուստից, դրեք սեղանին`   արմունկն անշարժ: Թևակապից օդն ամբողջությամբ դուրս մղեք: 2-3 րոպե անց ԶՃ-ն նորից չափեք:
 
Նոթատետրում գրանցեք ԶՃ-ի երկու չափման միջին ցուցանիշները: Ճնշումն առաջին անգամ չափելիս հերթականությամբ երկու ձեռքի վրա էլ անցկացրեք:
 
Հետագայում չափեք այն ձեռքի վրա, որը բարձր ցուցանիշ է տվել: Եթե երկու ձեռքին էլ նույն ցուցանիշն է, ապա հետագայում չափեք «չաշխատող» ձեռքի զարկերակը (աջլիկներին`   ձախը, ձախլիկներին`   աջը):
 
Հեղինակ`   Ն.Ա.
Աղբյուր`   Առողջապահության լրատու 11 (549)
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում:
Տեղեկատվությունը տրամադրել է Med-Practic ընկերությունը: