Հանրագիտարան

Երերույքի տաճար

ՀՀ Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան կողմում է գտնվում Երերույքի տաճար, որին այլ կերպ նաև կոչում են Երերույքի Սուրբ Կարապետ վկայարան: Վաղ միջնադարի Հայաստանի կարևորագույն հուշարձաններից է`   հանրածանոթ հայ ճարտարապետությանը նվիրված բոլոր աշխատություններում: Հետազոտողները ( Ն. Մառ, Ն.Բունիաթյան, ն.Տոկարսկի, Ա. Սահինյան և ուրիշներ ) հիմնվելով հուշարձանի ճարտարապետական վերլուծության տվյալների վրա, տաճարի կառուցման ժամանակը սահմանել են 5-6-րդ դդ.:

Տաճարը առանձնակի տեղ է գրավում ընդհանրապես վաղ քրիստոնեական շրջանի բազիլիկ եկեղեցիների մեջ, հանդիսանում դրանց դասական օրինակներից մեկը:

Իր հատակագծային և ծավալատարածական հորինվածքով Երերույքի տաճարը որոշ ընհանրություն ունի սիրիական Տուրմանիի (5-րդ դար), Ռուսաֆայի ( 7-րդ դար ), Կալպ Լուզեյի ( 6-րդ դար ), փոքրասիական Խոջա Կալեսիի ( 5-րդ ) դար ու այլ բազիլիկների`   հատկապես առաջինի հետ:
 
Տաճարի ընդհանուր առմամբ պարզ արտաքին ճարտարապետության մեջ հարդարանքի միջոցները կիրառված են սահմանափակ ու տեղ են գտել հիմնականում հարավային և արևմտյան ճակատների վրա:
Արտաքին ճակատներում կիրառված ճարտարապետական ձևերն ու զարդամիջոցները ներսինների հետ ( ավագ խորոնի շուրջը ) ոճական կուռ միասնության մեջ են: 
 
Հայաստանի մյուս եռանավ բազիլիկների համեմատությամբ Երերույքի տաճարի ծավալատարածական ձևերն էապես տարբերվում են: Դրանում կարևոր դեր են ունեցել ( այժմ կիսավեր դարձած ) արևմտյան անկյան սենյակները, որոնց երբեմնի աշտարակաձև ծավալմերը,ինչպես Տուրմանինի բազիլիկում, տարածականորեն կազմակերպել են արևմտյան ճակատն ու անցումները դեպի հարավային և հյուսիսային ճակատները:
 
Տաճարի շուրջը գոյություն է ունեցել մի ընդարձակ համալիր: Դրա մաս է կազմել նաև արհեստական ջրամբարը, որի պատվարի մնացորդները բացվել են պեղումներով:
 
Նյութը վերցված է Վարազդատ Հարությունյանի Հայկական ճարտարապետության պատմություն գրքից`   կրճատումներով:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: