Հանրագիտարան

Սպիտակավոր վանք

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում է գտնվում Սպիտակավոր եկեղեցին, որը կառուցվել է V-VI դդ, հետագայում վերակառուցվել՝ XIII -XIV դարերում:

Այն ունի միանավ, քառանկյուն և կամարաձև ծածկով տեսք: Ներկայումս Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Հայ Առաքելական եկեղեցուն: Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015 թ սեպտեմբերը:

Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնդախոր ձորը: Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Վանքի պատերի տակ գտնվում է հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հունիսի 17-ին (տապանաքարի տեղադրման ամսաթիվն է), աշխարհի տարբեր անկյուններից, հայերը գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: