Հանրագիտարան

Սևանավանք

Սևանավանքը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու վրա գտնվող հայկական վանական համալիր է:

Վանական համալիրի պատմությունը: Ըստ եկեղեցու արձանագրության վանքը կառուցվել է 874 թ-ին Աշոտ Ա-ի դստեր`   Մարիամ իշխանուհու կողմից: Հետագայում վանքը շրջապատվել է պատով, որ քանդվել է 16-17-րդ դարերում: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Մարի Շոպինը 1830 թ-ին լինելով Սևանավանքում, գրում է, որ այդտեղ ապրում էին վանականնե, իսկ մի այլ ճանապարհորդ 1850 թ-ին գրում է, որ ձեռագրերը ձեռքով էին արտագրվում:

Վանական համալիրի ճարտարապետությունը: Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ունեն եռաբսիդ հորինվածք: Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ 1930 թ-ին վանը լքեց վերջին վանականը: Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թթ. եկեղեցիները վերանորոգվել են։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: