Հանրագիտարան

Ամուսնական գործակալությունների միջազգային օր

Հատկանշական է, որ Սուրբ Վալենտինի գրեթե նախօրեին նշվում է Ամուսնական գործակալությունների մասնագիտական տոնը: Այս տոնը սահմանվել է 2010թ.-ի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի Մտավոր սեփականության վարչության նախաձեռնությամբ:

Կարճ ժամանակ անց այս տոնն սկսել են նշել նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում:

Ամուսնական գործակալությունները, որտեղ աշխատում են հատուկ մասնագետներ, դիմողների ցանկում գտնում են ամենահամապատասխան զույգերին և օգնում նրանց կազմել ընտանիք:

Որոշ տվյալների համաձայն`   ամուսնական գործակալություններն ունեն ավելի քան 360 տարվա պատմություն: Առաջին այդպիսի գրասենյակը բացվել է 1650թ. Լոնդոնում: 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: