Հանրագիտարան

Լավագույն զինվոր-մարզիկ կրծքանշան

ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման, ֆիզիկական պատրաստության ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները:

 

  • ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանով պարգևատրման ներկայացնում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները:
     
  • ՀՀ զինված ուժերի «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում`   «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանից հետո:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: