Հանրագիտարան

Քաջարի մարտիկ կրծքանշան

ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրվում են ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ռազմահայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ բարձր ցուցանիշների հասած ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները, պարտադիր զինծառայության ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները:

 

  •  ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանով պարգևատրման ներկայացնում են զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարները:
     
  • ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» կրծքանշանը կրում են կրծքի աջ կողմում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: