Հանրագիտարան

ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ

«Գարեգին Նժդեհ» մեդալի Կանոնադրությունը գործում է 2001թ. հուլիսի 20-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են. բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: 

 
2. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցում են. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը, պաշտպանության բանակի, բանակային կորպուսների, զորամասերի հրամանատարները, ՀՀ ԱԱԾ տնօրենը և Ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետը, ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ներկայացումները հասցեագրվում են կառավարական պարգևներով պարգևատրման ՊՆ հանձնաժողովին: 
 
3. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը շնորհվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: 
 
4. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական: 
 
5. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում`   «Դրաստամատ Կանայան» մեդալից հետո: 
 
6. ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով հետմահու պարգևատրում չի կատարվում:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: