Հանրագիտարան

ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ

«Մարշալ Բաղրամյան» մեդալի Կանոնադրությունը գործում է 1997թ. մայիսի 11-ից:

1. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվում են. Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցած անձինք, Աշխատանքի վետերանները, որոնք ակտիվորեն մասնակցում են երիտասարդության ռազմահայրենասիրական ոգով դաստիարակությանը, ՀՀ ազգային բանակի գեներալները և սպաները, շարքայինները և սերժանտները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին:

 
2. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է ՀՀ ՊՆ, պատերազմի և աշխատանքի վետերանների միության խորհրդի և «Մարշալ Բաղրամյան» ֆոնդի նախագահության կողմից:
 
3. Պարգևատրումը մեդալով կատարվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:
 
4. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվածներին տրվում է այն կրելու վկայական:
 
5. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, ՀՀ Մարտական ծառայության մեդալից հետո:
 
6. ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալով կարող են պարգևատրվել ԱՊՀ և այլ երկրների Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և զինծառայողներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: