Հանրագիտարան

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալն ունի երկու աստիճան`  

 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ:
 
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում`   շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի դեպքում`   դրանից հետո:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: