Հանրագիտարան

Պատվո շքանշան

Հայաստանի Հանրապետության պետական պարգև է:

Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:

 

Պատվո շքանշանով պարգևատրվում են՝
ա) օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները.
բ) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները.
գ) օտարերկրյա քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները.
դ) միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները.
ե) օտարերկրյա կրոնական գործիչները:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: