Հանրագիտարան

Մարտական խաչ շքանշան

Մարտական խաչ շքանշանը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Մարտական խաչ շքանշանն ունի երկու աստիճան`  

1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան.
2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշան:

Մարտական խաչ շքանշանի բարձրագույն աստիճանը 1-ին աստիճանն է:

Մարտական խաչ շքանշանը կրում են կրծքի ձախ կողմում`   Հայրենիքի շքանշանից հետո:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: