Հանրագիտարան

Գիտության օր (Ռուսաստան)

Ամեն տարի՝ փետրվարի 8-ին, Ռուսաստանում նշվում է Գիտության օրը: 1724թ. փետրվարի 8-ին (հին օրացույցով հունվարի 28-ին) Պետրոս Առաջինի կարգադրությամբ իշխող Սենատը հրամանագիր է կազմում Ռուսաստանում գիտությունների ակադեմիա ստեղծելու մասին:

1925թ. այն վերանվանվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, իսկ 1991թ. կրկին փոխում է անվանումը՝ կոչվելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիա:

 

Պատմություն
«Գիտություն» և «գիտնական» հասկացություններն առաջին անգամ օգտագործել է Ուիլյամ Ուևելը: 1840թ.-ին իր «Ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայությունը» աշխատության մեջ նշել է՝ «...մեզ ծայրահեղ անհրաժեշտ է ընտրել անվանում ընդհանրապես գիտությամբ զբաղվողին բնութագրելու համար։ Ես հակված եմ նրան անվանել «գիտնական»»։
 
Գիտությունը ժամանակակից մտածողության մեջ ձևավորվել է 16-17-րդ դարերում։ Գիտությունը դարձել է կարևորագույն սոցիալական, հումանիտար ինստիտուտը, որն իր նշանակալից ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթի վրա։
 
17-րդ դարից սկսած՝ գիտական գործունեության ծավալը մոտ 10-15 տարին մեկ կրկնապատկվում է (հայտնագործությունների չափը, գիտական տեղեկատվություն, գիտական աշխատողների թվաքանակը)։
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: