Հանրագիտարան

Գուրգեն Շահնազարյան

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հերոս

Գուրգեն Շահնազարյանը ծնվել է 1945 թ. մայիսի 9-ին Վանաձոր քաղաքում: 1952—1962թթ սովորել է Վանաձորի 10-րդ դպրոցում: 1962—1964թթ աշխատել է Վանաձորի քիմիական կոմբինատում, որպես ֆրեզագործ 1964—1967թթ ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո շարունակել աշխատանքը քիմմանրաթելի կոմբինատում:

1988թվականի դեկտեմբերի 7-ից ակտիվորեն մասնակցել է աղետալի երկրաշարժի վերացման եվ վերականգնողական աշխատանքներին: Ապա աշխատանքի անցել «Ուկրշին» շինարարական կազմակերպությունում, որպես հյուսն: Ազգային զարթոնքի օրերին մասնակցում է ազգային ազատագրական պայքարին: 1990թվականից անդամագրվում է «Նժդեհ» ԱԻՄ կամավորական աշխարհազորային ջոկատին և մասնակցում է ՀՀ եվ Արցախի պաշպանության համար մղվող մարտական գործողություններին:

Զոհվել է 1992թվականի հուլիսի 29-ին Ղոչազ գյուղի մատույցներում անհավասար մարտում: Մարտը վերցնելով իր վրա փրկում է շուրջ 40 հոգու, այնուհետև ինքը հայտվելով շրջափական մեջ վիրավոր վիճակում իրեն պայթեցնում է նռնակով սպանելով նաև 7 ադրբեջանցու: Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի ում հետ անցել է մարտական ուղի և թոռնիկներ:

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: