Հանրագիտարան

Ասրյան Ստալինա Խորենի

Ազատամարտիկ, Արժանացել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն`   Արցախի քաջորդիներին» մեդալների:

 

Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում, ուր 8-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է պրոֆտեխուսումնարանում:
Մի կերպ փրկվելով 1990թ. Բաքվի հունվարյան հայկական ջարդերից`   ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ: Սովորել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանի բուժակների ֆակուլտետում եւ միաժամանակ աշխատել զինվորական հոսպիտալում: Անուհետեւ զինվորագրվել է ԿՊՇ-ի թիվ 3 գումարտակում՝ որպես բուժքույր: Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Հակոբ Կամարի գյուղում, ականի պայթյունից: Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության համար» եւ«Մայրական երախտագիտություն`   Արցախի քաջորդիներին» մեդալներով: Ամուսնացած չէր: Հանգչում է Ստեփանակերտի Հուշահամալիրում:
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: