Հանրագիտարան

Սուրբ Գայանե եկեղեցի

Սուրբ Գայանե եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավայրերից մեկն է: Այն գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է Էջմիածին քաղաքում, ինչպես նաև հայկական ճարտարապետության կարևոր հուշարձաններից մեկը:

Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից: Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է շուրջ 630 թվականին, Եզր կաթողիկոսի օրոք՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Ս. Գայանեի տապանաքարը։

Սուրբ Գայանե եկեղեցին հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի լավագույն հուշարձաններից մեկն է: Այն գմբեթավոր-բազիլիկ տիպի եկեղեցի է, որի հորինվածքը մշակվել է Հայաստանում V-VII դարերում և ներկայացված է նույն ժամանակաշրջանին վերաբերվող մի շարք հուշարձաններով (Տեկորի, Բագավանի, Մրենի և Օձունի տաճարներ):
Եկեղեցին ունի երեք դուռ. գլխավորն արևմտյան կողմից է, իսկ մնացած երկուսը`   հարավից և հյուսիսից, տեղավորված իրար դիմաց: Հարավ արևմտյան խորանի միջից բացվում է մեկ այլ դուռ, որ տանում է դեպի ավագ սեղանի տակ տեղավորված տապանատունը, որտեղ ըստ ավանդության թաղված է կույս Գայանեն:
 
1652 թվականին, Փիլիփոս կաթողիկոսի օրոգ, եկեղեցին հիմնովին վերանորոգվել է: 1863 թվականին, Եղիազար կաթողիկոսի օրոգ, եկեղեցու արևմտյան կողմից կառուցվել է թաղածածկ մի սրահ, որտեղ թաղված են բարձրաստիճան հոգևորականներ:
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: